Հայ բժիշկերի կյանքից
Ի հիշատակ Թամազյան Համլետ Սերգեյի
Ծնվել է 01.05.1974 թ. Հայաստանում, Թումանյան շրջանի Օձուն գյուղում: 1966 թվականին, ավարտելով Երևանի Գրիբոյեդովի անվան դպրոցը ընդունվում է Երևանի Պետական Բժշկական համալսարանի Բժշկական ֆակուլտետը:
Արդեն վաղ հասակից սկսում է իր աշխատանքային գործունեությունը: Ուսման տարիներից սկսում է աշխատել Երևանի 2-րդ բուժմիավորումում՝որպես բժշկի ասիստենտ: Համալսարանն ավարտելուց հետո սկսում է աշխատել Ալավերդու Կենտրոնական մարզային հիվանդանոցում՝ որպես վիրաբույժ: 1973-1978 թվականների ընթացքում եղել է Ախթալայի հիվանդանոցում՝ որպես վիրաբուժական բաժնի վարիչ: 1977-1978 թվականների ընթացքում ղեկավարել է Թումանյանի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վիրաբուժական բաժինը ՝միաժամանակ համարվելով շրջանի գլխավոր մասնագետը: 1978 թվականին Հայկական ԽՍՀՄ Առողջապահության նախարարությունը նրան ուղարկում է աշխատելու Ալժիրի Դեմոկրատական Հանրապետությունում,որտեղ նա դառնում է Սուկ-Ահրաս քաղաքի հիվանդանոցի գլխավոր վիրաբույժը: 1980 թվականին հայրենիք վերադառնալուց հետո շարունակում է ղեկավարել Թումանյանի շրջանի կենտրոնական մարզային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը:
1983 թվականին Թամազյանը Համամիութենական վիրաբուժության գիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն պրոֆ Ա.Լ. Միքայելյանի կողմից հրավիրվում է աշխատելու որպես վիարաբուժական բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող:
1992 թվականի հոկտեմբերից մինչև 2001 թվականի ապրիլ ամիսը ղեկավարել է Միաքայելյանի անվան Վիրաբուժության ինստիտուտը իսկ 2001 թվականի ապրիլ ամսից մինչև կյանքի վերջը եղել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի նախագահը:
Համլետ Սերգեյեվիչի առանձանահատուկ գծերից մեկն այն էր, որ վերջինս փորձում էր վիրաբուժության մեջ ներառել ժամանակակից թերապևտիկ և դիագնոստիկ մեթոդներ: Ղեկավարելով վիարաբուժության ինստիտուտը հանրապետության համար բավական ծանր ժամանակահատվածում նա ոչ միայն պահպանեց, այլև վերակառուցեց ինստիտուտի կառուցվածքը,հարստացրեց նյութական բազան,բացեց նոր վիրաբուժական բաժանմունքներ, որոնք կենսական կարևոր նշանակություն ունեին բնակչության առողջության ապահովման համար:
Աշխատանքային գործունեությանը զուգահեռ նա զբաղվում էր գիտական ակտիվ աշխատանքով:1986 թվականին հայտնի ակադեմիկոս Պետրովսկու ղեկավարությամբ Մոսկվայում հաջողությամբ պաշտպանում իր դոկտորական թեզը “Клиника, диагностика и результаты лечения сочетанной патологии – ожоговой стриктуры пищевода и грыжи пищеводного отверстия диафрагмы”:
1992 թվականին դառնալով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն Համլետ Սերգեյեվիչը ինստիտուտին կից բացում է «Ապագա վիրաբուժների դպրոց»-ը՝ նպատակ ունենալով պատրաստել երիտասարդ մասնագետների նոր սերունդ,որտեղ ընտրվել էին Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական համալսրանի IV-VI կուրսերի շնորհալի ուսանողները:
Նրա կազմակերչական և վիրաբուժական վառ տաղանդը հատկապես զգացվեց Սպիտակի երկրաշարժի օրերին և Լեռնային Ղարաբաղի պատերազմի տարիներին: Բժշկության զարգացման, նոր կադրերի պատրաստման և բեղուն գործունեության, Սպիտակի երկրաշարժից տուժածներին բարձրորակ վիրաբուժական օգնություն ցուցաբերելու համար պրոֆ. Թամազյանին շնորհվում է «Պատվո նշան» տիտղոսը և «Պատվո գովասանագիր» :
1989 թվականին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտից տուժածներին և վիրավորներին բարձրորակ բուժօգնության կազմակերպման համար Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանով ստանում է «Ռազմական վաստակ» շքանշանը (2000թ) :Հայաստանի
Հանրապետության 18-ամյա անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առողջապահության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հ. Ս. Թամազյանին շնորհում է «Մխիթար Հերացի» շքանշան:
1993 թվականին պրոֆ Թամազյանի նախաձեռնությամբ սկսում է լույս տեսնել «Հայստանի վիրաբուժութան տեղեկագիր» ամսագիրը:
1994 թվականին վերջինիս մրցույթով ընտրում են Առողջապահության ազգային ինստիտուտի Նեղ վիրաբուժական մասնագիտությունների ամբիոնի վարիչ:
Հ. Ս. Թամազյանը վայելում էր մեծ հեղինակություն ինչպես մեզ մոտ այնպես էլ ԱՊՀ երկրներում և արտասահմանում: Նա և իր աշակերտները ակտիվորեն մասնակցում էին ԱՊՀ երկրներում և արտասահմանում կազմակերպվող վիրաբուժական գիտաժողովներին, կոնֆերանսներին: Նրա նախաձեռնությամբ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտը համագործակցում է մի շարք անվանի կլինիկաների հետ, որոնց թվում են Մոսկվայի Ռուսական վիրաբուժության գիտական կենտրոնը, Նյու Յորքի «Վեսչեստեր» բուժկենտրոնը, Փարիզի «Բոժոն» և Բեռլինի «Շարիտե» բուժկնետրոնները, Թբիլիսիի Էրիստավիի անվան Կլինիկական և փորձառական վիրաբուժության ինստիտուտը և այլն: Թբիլիսի քաղաքի վիրաբուժական համայնքի կառավարումը 1997 թվականին պրոֆ. Թամազյանին պարգևատրում է «Գ. Մուխաձե» շքանշանով: Վրաստանի գիտաբժշկական հասարակության կառավարման բյուրոն պրոֆ. Թամազյանին շնորհում է «Զազա Պանասկերտելի-Ցիցիշվիլի» շքանշանը իսկ Վրաստանի Բժշկական գիտությունների ակադեմիան վերջինիս տվել է Ակադեմիայի մշտական անդամի կոչում:
Պրոֆեսոր Թամազյանը Հայաստանի վիրաբուժների միության համանախագահն էր, Հայաստանի Փոխպատվաստման միության նախագահը, Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական համալսարանի Վիրաբուժական խորհրդի անդամ, Վրաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ, Ֆրանսիայի հայ բժիշկների կազմակերպության անդամ, Բռնցքամարտի միջազգայի ֆեդերացիայի բժշկական կոմիսիայի անդամ, Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի բժշկական կոմիսայի նախագահը, «Հովհաննես Թումանյան» բարեգործական կազմակերպության համանախագահը, Ալավերդի քաղաքի պատվավոր քաղաքացի:
2003 թվականին Լոռի և Տավուշ քաղաքների բնակչության ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման պատգամավոր:
1995 թվականի Հ Ս Թամազյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը “Некоторые вопросы тактики и хирургии гастродуоденальных кровотечений язвенной этиологии’’.
Այս բանագավառում գիտական հետազոտությունները ամփոփված են 1998 թվականին Մոսկվայում լույս տեսած “Рефлюкс-эзофагит” մենագրության մեջ և 18 հոդվածներում: 1995 թվականին նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում:
Պրոֆեսոր Թամազյանի գիտական հետազոտությունների մեծ մասը նվիրված է ստամոքսի և տասներկումատյա աղիքի խոցի վիրահատական բուժման տարբեր ոլորտներին: Ունեալով գաստրոդուոդենալ խոցի բուժման և բարդացումների անձնական մեծ փորձ Հ Ս Թամազյանը կարողացել է մշակել և զարգացնել մի շարք նոր գիտական մոտեցումներ՝ուսումնասիրելով այդ խնդիրը և կրկնվող միջամտությունների հարցերը՝ վիրահատված ստամոքսի հիվանդությունների դեպքում: Մշակվել է նոր մեթոդ` ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա, որի միջոցով ուսումնասիրվում է ստամոքսի և տասներկումատյա աղիքի հյուսվածքների արյան հոսքը և հաշվարկվում է հյուսվածքների արյան հոսքի մեծությունը արյունահոսության բարձրության դեպքում և 48 ժամ անց: Դա թույլ է տվել որոշել վիրաբուժական վիրահատությունների կատարման օպտիմալ ժամկետը:
Ուշադրության են արժանի Հ Ս Թամազյանի գիտության վերջին ձեռքբերումների վրա հիմնված այն աշխատանքները, որոնք կարևորում են պաթոֆիզիոլոգիայի, իմմունոլոգիայի, ներքին միջավայրում և կենսարար նշանակություն ունեցող օրգանների և օրգանիզմի համակարգերի կողմից տեղի ունեցող գործառական փոփոխությունները որովայնի օրգանների վիրաբուժական վիրահատություններից հետո ի հայտ եկող բարդացումների դեպքում: Մասնավորապես,պերիտոնիտի դեպքում էնդոգեն թունավորման խնդրի ուսումնասիրումը,դրա առաջացման պաթոգենետիկ հիմքերը հնարավորություն տվեց մշակել այդ բարդացման զարգացման մեխանիզմների գնահատման նոր չափանիշներ և օպտիմալ կերպով վերամշակել թերապիայի դետոկսիկացիայի նոր մեթոդներ:
Պրոֆեսոր Թամազյանի գիտական և գործնական հետաքրքրությունների ոլորտը բավական լայն էր՝սկսած կերակրափողի ռեկոնստրուկտիվ վիրահատություններից մինչև օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում: Նրա գիտական և գործնական գործունեության մեջ հատուկ տեղ էր գրավում լյարդի փոխպատվաստումը,շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց ենթաստամոքսային գեղձի կղզյակային բջիջների կուլտուրաները ինչը հնարավորություն է տվել ինսուլինի ներարկումների պակասեցման դեպքում հասնել վերքի հիմնական ապաքինման: Մշակված նոր մեթոդները արժանացել են հեղինակային վկայականի այնուհետև 1999 թվականին ֆրասիացի գիտնականների հետ մեկտեղ հրատարակվել,պաշտպանվել են թեկնածույական ատենախոսություններ և հրատարակվլե է «Շաքարային դիաբետ» մենագրությունը հայերեն և ռուսերեն լեզուներով:
Հ Ս Թամազյանը եղել է 231 գիտական աշխատանքների հեղինակ,որոնցից 12 ը մենագրություններ են: Նրա ղեկավարության ներքո պաշտպանվել են 8 դոկտորական և 37 թեկնածույական ատենախոսություններ,108 կլինիկական օրդինատոր և ասպիրանտ ստացել են իրենց մասնագիտական կրթությունը: Նա վերապատրաստել է բազմաթիվ բժշկական կադրեր նրանց թվում նաև որակավորված փորձագետներ որոնցից շատերը արդեն միայնակ ղեկավարում են վիրաբուժական աշխատախմբեր:
Բժշկական գիտության գործչի կենսագրության չոր տողերը նրա մասին ամբողջական պատկերացում չեն տալիս: Իհարկե մենք կորցրել ենք մի մարդու, ով ամբողջովին նվիրված էր աշխատանքին,ուշադիր էր հիվանդների և կոլեգաների նկատմամբ: Համլետ Սերգեյեվիչն ուներ համերաշխ ընտանիք՝կին, երկու երեխա և հինգ թոռնիկ:
Հանարապետության հասարակությունը և նրա կոլեգաները խորապես սգում են անդառնալի կորուստը:
Կարդացեք նաև
Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...
Բժշկական համալսարանում 100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...
Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...
Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...
Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...
Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...
Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...
ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...
Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...
Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...
Իսկական անունը՝ Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...
Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ
Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...
Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն